211652_close_icon

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հյուրընկալվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանում

views-count1675 դիտում article-date 19:02 29-04-2025
Երեկ պատիվ ունեցա հյուրընկալվելու Կարեն Դեմիրճյանի թանգարանում։ Թանգարանի տնօրեն Վահագն Մամյանի ուղեկցությամբ շրջեցինք հիմնական ցուցասրահում և ծանոթացանք թանգարանում պահվող հազարավոր ցուցանմուշների:

Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթյանը։

«Կարեն Դեմիրճյանի կառավարման տարիներին, նրա անխոնջ ջանքերով և համառությամբ, ստեղծվել են Հայաստանի համար կենսական կաևորության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Երևանի մետրոպոլիտենը, Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանները, Արփա-Սևան ջրատարը և այլն։ Նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի մշակութային զարգացման գործում։

Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Կարեն Դեմիրճյանին հետմահու շնորհվել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում։

Անչափ կարևոր է, որ մենք ապրենք պետական այնպիսի գործիչների օրինակներով, որոնց գործունեությունն արժեքավոր է և կարևոր սերունդների դաստիարակության համար։ Կարեն Դեմիրճյանն այդպիսի փայլուն օրինակ է»։

 

Նմանատիպ նյութեր