211652_close_icon
views-count31963 դիտում article-date 09:38 14-01-2014

Իրանի խորհրդարանը գործողությունների ծրագիր է մշակել, որոնք կիրագործի, եթե ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կիրառի

Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Հուսեյն Շեյխալեսլամը հայտարարել է, որ խորհրդարանը գործողությունների ծրագիր է մշակել, որոնք կկիրառվեն, եթե Միացյալ Նահանգները որոշի նոր պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ: «Իրանի խորհրդարանն ունի մինչև 60 % ուրանի հարստացման ծրագիր: Այդ փաստաթուղթը մինչ օրս չեն ստորագրել խորհրդարանի 218 անդամներ: Եվ եթե Կոնգրեսը փորձի պատժամիջոցներ սայմանել Իրանի դեմ, ապա խորհրդարանը կստորագրի այն և կիրագործի ծրագիրը»,-նշել է Շեյխալեսլամը՝ հավելելով, որ Իրանը թույլ չի տա ԱՄՆ Կոնգրեսին բանակցություների ընթացքի վրա ճնշում գործադրել: Նրա խոսքով՝ երկրի օրենքներով ոչ ոք իրավունք չունի վետո դնել խորհրդարանի կողմից հաստատված օրինագծի վրա:

Նմանատիպ նյութեր