211652_close_icon

Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան

views-count1555 դիտում article-date 20:59 17-12-2024
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայ 15 ռազմագերիների դեմ ընդունված որոշմանը, որով հարուցված գործերը ուղարկվել են դատարան։
 
Համաձայն մեղադրանքների՝ նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
 
«Ադրբեջանի դատախազությունը Հայաստանի համապատասխան կառույցներին հրավիրում է համագործակցության Հայաստանի Հանրապետությունում գտնվող անձանց մասով, ովքեր նույնպես մեղադրվում են Ադրբեջանի կողմից։
 
Հայաստանի իշխանությունների արձագանքը դեռևս բացակայում է»։

Նմանատիպ նյութեր