211652_close_icon
views-count27073 դիտում article-date 20:48 15-01-2014

Աղմկահարույց գիրքն իրոք երաշխավորված չէ ԿԳՆ-ի կողմից. գրախանութների օնլայն ցանցը վրիպել է .newsbook.am

Օրերս Facebook սոցիալական ցանցում տեղադրված մաթեմատիկական ոչ գրագետ խնդիրներ պարունակող գիրքը հարուցել էր օգտատերերի մեծ մասի վրդովմունքը։ Այս առիթով ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ մաթեմատիկական խնդիրները Գայանե Բեդիրյանի և Անահիտ Արնաուդյանի հեղինակած «Մաթեմատիկա տանը և դպրոցում» գիրքը երաշխավորված չէ ԿԳՆ-ի կողմից։ [url=http://www.newsbook.am/?p=23841&l=am%2Faxmkaharuyc%20girqn%20iroq%20erashxavorvac%20che%20kgn-i%20koxmic%20graxanutneri%20onlayn%20cancy%20vripel%20e]NewsBook-[/url]ը հիշեցնում է, որ «Տանը և դպրոցում» դասագրքում զետեղված են նմանօրինակ ձևակերպմամբ խնդիրներ. «Շարիկից փրկվելու համար 40 տատիկները սաղարթախիտ ծառը բարձրացան: Ծառը ուներ 2 ճյուղ, ամեն ճյուղին 2 տատիկ էր նստել, ծառի գագաթին քանի՞ տատիկ էր թառել», ինչն առաջացրել էր սոցցանցի օգտատերերի տարակուսանքը: «Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ: Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ»,- գրել էր Աշոտյանը: Այսօր սոցցանցի օգտատերերից մեկն իր էջում տեղադրել էր Հայ գիրք գրախանութների ցանցում վերոնշյալ գրքի նկարագրության լուսանկար, որտեղ նշված էր, որ վերը նշված գիրքը երաշխավորված է ԿԳՆ-ի կողմից։ Խնդրի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Արթուր Գալստյանից, ով NewsBook—ի թղթակցի հետ զրույցում հերքեց նման տեղեկության ճշմարտացի լինելը։ «Մեր կայքում, օրինակ, նույնիսկ այդ գիրքը դրված էլ չէ։ Ես կարող եմ ցույց տալ գրքերի օրինակները, որոնց վրա ԿԳՆ-ի մասին ոչ մի բան գրված չէ»,- նշեց Գալստյանը՝ հավելելով, որ չի կարող բացատրել, թե Haygirq.am կայքն ինչու է նման կերպ նկարագրել իրենց գիրքը: Մանրամասները` [url=http://www.newsbook.am/?p=23841&l=am%2Faxmkaharuyc%20girqn%20iroq%20erashxavorvac%20che%20kgn-i%20koxmic%20graxanutneri%20onlayn%20cancy%20vripel%20e]Newsbook.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր