211652_close_icon
views-count67287 դիտում article-date 12:18 04-08-2017

Շամիրամ գյուղում աղմկահարույց սպանությունների գործով հետախուզվողի մասին տեղեկություններ տրամադրողը կստանա խոշոր դրամական պարգև, գաղտնիությունն էլ երաշխավորված կլինի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել այս տարվա օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան հարևանությամբ գտնվող սգո սրահում աղմկահարույց սպանությունների մեջ կասկածվող Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ Թելման Վազիրի Քալաշյանի հայտնաբերման փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունը հայտնել է. «Այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կհայտնեն Թ. Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ կամ կցուցաբերեն իրական աջակցություն՝ նրա հայտնաբերմանը, «օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ոստիկանության կողմից կստանան խոշոր դրամական պարգևատրում։ Ոստիկանությունը երաշխավորում է նաև, որ տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորված է»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/03/1073944/]հայտնել էինք[/url], որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննչական գլխավոր վարչությունում հարուցված սպանությունների փաստով քրեական գործի շրջանակում վարչության քննիչները միջնորդություն էին ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան, որպեսզի խուզարկութուն կատարվի Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված տունը պատկանում է Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանների հարևանությամբ գտնվող սգո սրահում քաղաքացիների վրա կրակած, այնուհետև դեպքի վայրից փախուստի դիմած 50-ամյա Թելման Վազիրի Քալաշյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչները ընթերակաների ներկայությամբ նշված տանը՝ հյուրասենյակի բազմոցի դարակի մեջ, հայտնաբերել էին «ՏՏ» տեսակի ատրճանակ՝ իր պահունակով՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 8 փամփուշտով։ Թոնրատանն էլ քննիչները հայտնաբերել էին չհաշվառված «ԻԺ-18 Ե» տիպի 1 փողանի ողորկափող որսորդական հրացան։ Քննիչների կողմից նշված զենքերն առգրավվել էին և նշանակվել էր դատաձգաբանական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ ձերբակալվել էր նաև հետախուզման մեջ գտնվող Թ. Քալաշյանի հորեղբայրը՝ համագյուղացի, 67-ամյա Քյարամ Բրոյի Քալաշյանը, ով Թ. Քալաշյանին ավտոմեքենայի վթարված վայրից տեղափոխել էր իր վարած ВАЗ 2121 մակնիշի 18 ԼՏ 077 համարանիշի ավտոմեքենայով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 201+
201+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր