211652_close_icon
views-count8430 դիտում article-date 09:16 16-01-2014

Տարոն Մարգարյանը փողոց է անվանակոչել մի մարդու անունով, ում պաշտոնավարման օրոք իր հայրը դատապարտվել է բանտարկության. 168 ժամ

«Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ին որոշում է կայացրել Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող կիսակառույց փողոցն անվանակոչել 1966– 74թթ. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Անտոն Քոչինյանի անունով։ Այս որոշումն արտառոց է այնքանով, որ Անտոն Քոչինյանի պաշտոնավարման տարիների «խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու» մեղադրանքով ձերբակալվել և դատապարտվել է հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Ստացվում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը փողոց է անվանակոչում մի մարդու անունով, ում դեմ պայքարել և ում պաշտոնավարման օրոք երկամյա բանտարկության է դատապարտվել իր հայրը»,–գրում է «168 ժամ»-ը։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր