211652_close_icon
views-count1438 դիտում article-date 13:54 16-01-2014

Իրանը կհրաժարվի «Ժնև-2» համաժողովից, եթե նախապայմաններ դրվեն նրա առջև. Իրանի ԱԳՆ

Մոսկվայում պաշտոնական այցով գտնվող Իրանի արտգործախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Անդրադառնալով Սիրիայի ճգնաժամի հարցով համաժողովին Իրանի մասնակցության հարցին՝ Զարիֆը նշել է, որ Իրանը կմասնակցի այդ համաժողովին, եթե հրավիրվի, սակայն կհրաժարվի համաժողովից, եթե նրա առջև նախապայմաններ առաջ քաշվեն: «Մեր երկրի պատվիվն և արժանապատվության զգացումը թույլ չի տալիս մեզ մասնակցել այդ համաժոովին նախապայմաններ առաջադրելու դեպքում»,-Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Զարիֆը:

Նմանատիպ նյութեր