1620 դիտում
10:14 20-01-2014
Իրանի ԱԳՆ-ը հաստատել է, որ հրավիրվել է «Ժնև-2» համաժողովին
Իրանի ԱԳ նախարարությունը հաստատել է ՄԱԿ-ի գլխավար քարտուղար Պան Գի Մունից Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով գումարվող համաժողովին Իրանի մասնակցության հրավերքը: Մինչև երեկ երեկոյան հայտնի չէր՝ արդյո՞ք Իրանը կհրավիրվի «Ժնև-2»-ին, որը տեղի է ունենալու հունվարի 22-ին՝ Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում:
Երեկ երեկոյան Պան Գի Մունը հայտարարեց, որ Թեհրան է ուղարկել համաժողովին մասնակցելու հրավերք: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Իսլամական հանրապետության ղեկավարությունը վստահեցրել է, որ կարող է դրական և կառուցվածքային դեր ունենալ Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններում:
Միևնույն ժամանակ Իրանի ԱԳՆ-ը խուսափել է պատասխանել այն հարցին, թե Իրանը պատվիրակություն կուղարկի՞ Շվեյցարիա: Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանը կմասնակցի այդ համաժողովին, եթե ՄԱԿ-ի կողմից հրավերք ստանա:
Նմանատիպ նյութեր
1438 դիտում
13:54 16-01-2014
Իրանը կհրաժարվի «Ժնև-2» համաժողովից, եթե նախապայմաններ դրվեն նրա առջև. Իրանի ԱԳՆ
1250 դիտում
23:21 22-01-2014
Լիբանանի ԱԳՆ-ը «Ժնև 2»-ի անդամներին կոչ է անում աջակցել սիրիացի փախստականներին
1024 դիտում
19:28 20-03-2023
Սիրիայի ներկայացուցիչները չեն հրավիրվել երկրաշարժից տուժածների օգնության համաժողովին
Այս բաժնից
1102 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1132 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1117 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար