Շունը 5 տարի շարունակ սպասում է մահացած տիրոջը
Բոլիիայի Բոչաբամբա քաղաքում Հաչի շան մասին պատմությունը հոլիվուդյան ֆիլմերի սցենար է հիշեցնում: Նա 5 տարի առաջ մահացած տիրոջ նույն տեղում սպասում է մինչև այսօր: Տեղացիների խոսքով, շունն ամեն օր գալիս է կանգառ և սպասում տիրոջը:
«Նրա տերը ավտովթարից 5 տարի առաջ մահացել է: Շունը դրանից հետո գալիս է և սպասում նրան: Հաչը հանգիստ նստում է մայթին և ուշադիր հետևում ճանապարհին: Տեղացիները և տուրիստները նրան կերակրում են: Չգիտեմ էլ մարդիկ այսքան հավատարիմ լինում են, թե` ոչ»,- պատմել է տեղաբնակ Ռոման Լուճան Բիլբաոն:
Այդ ընթացքում Հաչին շատ ընկերներ է ձեռք բերել: