Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն. վերջինը հայտնվել է դաշտում, «Ford»-ը՝ հանդիպակաց երթևեկելի գոտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտճանապարհի Քուչակ-Արագած հատվածում բախվել են «Lada» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Lada»-ն հայտնվել է դաշտում, «Ford Transit»՝ հանդիպակաց երթևեկելի գոտում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։