211652_close_icon
views-count1891 դիտում article-date 19:24 17-01-2014

Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

2014 թվականի հունվարի 17-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տասներկուերորդ նիստը Գագիկ Հարությունյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են Հայեցակարգի նախնական տարբերակի նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված նկատառումները: Հստակեցվել է այն հարցերի շրջանակը, որոնք փետրվարի 6-8-ը նախատեսվում է քննարկել Վենետիկի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների հետ: Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2014թ. հունվարի 24-ին:

Նմանատիպ նյութեր