211652_close_icon
views-count3435 դիտում article-date 15:27 12-01-2017

Արցախում տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հունվարի 12-ին հրավիրել է հերթական նիստը: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է մինչ այս պահը հանձնաժողովի կատարած աշխատանքը, ընթացակարգով նախատեսված քայլերը և ներկայացրել հետագա անելիքները: Նշենք, որ դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ԱԺ լիագումար նիստում ընդմիջվել են Սահմանադրության նախագծի քննարկումները և պատգամավորներն ու խմբակցությունները հնարավորություն են ստացել մինչև հունվարի 11-ի աշխատանքային օրվա ավարտը ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ սահմանադրության նախագծի վերաբերյալ: Աշոտ Ղուլյանի խոսքով, հանձնաժողովն այդ ընթացքում ստացել է շուրջ 200 առաջարկություն և դիտողություն: «Ստացված առաջարկությունները սպասվածից բավականին շատ են եղել, ինչի համար շնորհակալ ենք հեղինակներին, քանի որ այդ ուղղորդումները մեզ օգնելու են ամբողջացնել Սահմանադրության նախագծի հետ կապված աշխատանքները»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը: Հանձնաժողովի անդամներն այնուհետև անցել են ստացված առաջարկությունների քննարկմանը, որից հետո, ըստ պատրաստվածության, նախանշվելու են հետագա քայլերը:

Նմանատիպ նյութեր