211652_close_icon
views-count1522 դիտում article-date 20:29 17-01-2014

Ֆինանսների նախարարությունը նոր խախտումներ է բացահայտել

Վերահսկոսղության տեսչությունը Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի մարզերում իրականացրել է` կառավարության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար մատչելի գներով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի կատարման ընթացքի ուսումնասիրություններ: Եղել են դեպքեր, որ համայնքերի, մարզպետարանների ներկայացրած թվերը չեն համապատասխանել` դիզվառելիք, պարարտանյութի համար գումարներ վճարած թվերի հետ: Ստուգումների արդյունքները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացված հաղորդագրության համաձայն`հարուցվել է քրեական գործ: Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել են պատասխանատու պաշտոնատար անձինք, որոնց վերաբերյալ քրեական գործերն անջատվել և մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարան: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1389970438]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր