211652_close_icon
views-count3876 դիտում article-date 10:29 18-01-2014

Ինչու է Քոչարյանը մոռացել «մահացած գույքի» մասին. 168 ժամ

«168 Ժամ»-ը գրում է. «ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Սովսիսյանն օրերս անդրադարձել էր նախկին նախագահ Ռո­բերտ Քոչարյանի քննադատություններին և համեմատություն անցկացրել գազային վերջին համաձայնագրերի ու 2006թ. իրականացված «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի միջև: Մովսիսյանը, մասնավո­րապես, նշել էր, որ ի տարբերություն վերջին գործարքի՝ «Գույք պարտքի դիմացն» իր ետևից թողեց «այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ». Ռո­բերտ Քոչարյանի գրասենյակը, ինչպես և սպասվում էր, երեկ հերթական հաղորդագրությունն է տարա­ծել' պատասխանելով Արմեն Մովսիսյանին: էներգետիկայի նախարարին հիշեցնելով իր անցյալը՝Քո­չարյանը նշել է, որ մինչև հիմա էլ համարում է համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ, և, որ միջ­կառավարական հանձնաժողովը լավ Է աշխատել: Սակայն «մահացած գույքի» մասին նախկին նախա­գահը ոչ մի մեկնաբանություն չի արել: Նշենք նաև, որ «մահացած գույքի» մեծ մասն այժմ տնօրինում է «Սիտրոնիքս» ընկերությունը, որը մտնում Է ռուսաստւսնյան «ԱՖԿ ՍԻԱՏԵՄԱ» կորպորացիայի կազ­մի մեջ: Իսկ Ռ. Քոչարյանը 2009 թվականից այդ կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր