211652_close_icon
views-count1523 դիտում article-date 14:17 19-01-2014

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մասնակցելու է նախագահական ընտրություններին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստվում է մասնակցել նոր նախագահական ընտրություններին, հաղորդում է «Интерфакс»-ը: Այս մասին նա հայտարարել է Դամասկոսում ռուսական խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ: «Եթե մենք ցանկանայինք հանձնվել, ապա մենք դա կանեինք հենց սկզբում: Այդ հարցը քննարկաման ենթակա չէ: Միայն սիրիայի ժողովուրդը կարող է որոշել, ով պետք է մասնակցի ընտրություններին», — ասել է Ասադը: Նրա կարծիքով, ընդիմության ներկայացուցիչը ևս պետք է մասնակցի ընտրություններին:

Նմանատիպ նյութեր