211652_close_icon
views-count1371 դիտում article-date 16:11 20-01-2014

Բաշար Ասադը մտադիր է մասնակցել Սիրիայի նախագահական ընտրություններին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել է իր մասնակցությունը գալիք նախագահական ընտրություններին: Այս մասին նա հայտնել է Agence France-Presse-ին տված հարցազրույցի ժամանակ: «Ես գտնում եմ, որ նախագահական ընտրություններին իմ թեկնածության առաջադրմանն ոչինչ չի կարող խանգարել: Եթե հասարակությունը ինձ սատարի, ես մի վայրկյան չեմ երկմտի: Իմ մասնակցությունը ընտրություններին ավելի քան հավանական է»,- հայտարարել է Սիրիայի նախագահը: Նախագահն ընդգծել է, որ իր կառավարությունը լայնածավալ սպանությունների մասնակից չի եղել, ինչպես նաև նշել է, որ սիրիական ընդդիմության և ջիհադիստների միջև ոչ մի տարբերություն չի տեսնում:

Նմանատիպ նյութեր