211652_close_icon
views-count1956 դիտում article-date 18:50 19-01-2014

Սիսակյան թաղամասի բնակիչները ահաբեկված են. տեսանյութ

Շենքի կողքով անցնելիս զգուշացնում են, վերև նայիր նոր անցիր: Դրսից երևացող տեսարանը չարյաց փոքրագույնն է: Բնակիչները երկրորդ օրն է ահաբեկված են: Սիսակյան երրորդ շենքի երրորդ հարկի փլուզումը արթնացրեց ու ամբողջ գիշեր արթուն պահեց բնակիչներին: Շենքի երեսապատման քարերը թափվել էին, պատերը ներսից ճաքել: Պատշգամբ դուրս գալ չի կարելի: Կառույցն այնքան է թուլացել, որ վտանգավոր է անգամ մի քանի հոգով նույն տեղում կանգնելը: Նախկին հանրակացարանի բնակիչների համար փլուզումը ձմռան տհաճ անակնկալ չէ, ամեն տարի ու տարվա բոլոր եղանակներին նույն պատմությունն է: Ցրտին խողովակներն են խցանվում, շոգին գարշահոտն է տարածվում: Շենքի աջակողմյան հատվածն ամբողջությամբ թուլացել է, շենքում ապրողները բոլոր սենյակների դռներն են բացում` ճաքեր ու շեղումներ բոլոր անկյուներրում կտեսնեք: Սիսակյան 3-ի բնակիչները տեսել էին Գյումրիի հանրակացարանի տուժածներին ու ահազանգում են, ինֆեկցիոնիստները եթե իրենց այցելեն, գուցե ավելի ծանր ախտորոշում տան: Բնակիչները 6 տարի է դիմում են թաղապետարան ու քաղաքապետարան: Շենքի առաջին ու վերջին հարկի մի քանի ընտանիքի բնակարան տվել են, իրենց էլ խորհուրդ են տվել` սպասել հերթի: Մինչդեռ շենքի ճակատագիրը հետազոտությամբ ներկայացրել է ԱԻՆ-ը: Բնակիչները դիմում են գրել Երևանի փոխքաղաքապետին, խնդրելով իրենց հարցը ևս մեկ անգամ քննարկել ու օգնել, որովհետև ձմեռը չի ավարտվել, սակայն շենքի միջանցքն ու սենյակները շուտով փուլ կգան: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1390065316]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր