1183 դիտում
19:25 19-01-2014
Յոթ տարի է` մենք զուրկ ենք մնացել Հրանտի ժպիտից, ձայնից, հոդվածներից, պայքարներից, մարդկությունից և սրտից. Civilnet.am
2014թ. հունվարի 19-ը Հրանտ Դինքի դաժան սպանության յոթերորդ տարելիցն է: Անարդարությամբ շարունակվող այս ցավից յոթ տարի անցավ: Ցավերն ու վերքերը չեն սպիանում: Հրանտի կինը, երեխաները, թոռները, եղբայրները, ընկերները, բարեկամները, ընթերցողները և խղճի տեր բոլոր մարդիկ դեռ սպասում են, որ արդարությունը վաղ թե ուշ հաղթանակելու է: Գրում է [url=http://civilnet.am/voices-alin-ozinian-smile-of-hrant-dink/]Civilnet.am[/url]-ը:
Այս մարդիկ յոթ տարի է, հետևելով դատավարություններին, ցույցեր են կազմակերպում և յուրաքանչյուր առիթն օգտագործում են արդարության կոչեր անելու համար: Նրանք որոշել են չհաշտվել տեղի ունեցած ոճրագործության հետ և չդառնալով դրա մի մասնիկը' մինչև վերջ տեր կանգնել Հրանտի հիշատակին' պայքարելով մութ ուժերի բացահայտման ցանկությունից շատ հեռու գտնվող թուրքական պետության և կառավարության դեմ և բարձր գոռալ «Այստեղ ենք, Հրանտ եղբայր»' հույս ունենալով, որ Հրանտը լսելու է իրենց ձայնը:
Յոթ տարի է' շարունակվում է ազգայնամոլությամբ ուղեղները լվացվող և ձեռքները զենք տված երեխաներին օգտագործող թուրքական պետության աղտոտ քաղաքականությունը:
Յոթ տարի է' Հրանտի սպանությունը ծրագրող հսկայական կազմակերպությունը քողարկվում է, և դատը շարունակվում է սպանությունից հետո ոստիկանությունում թուրքական դրոշի դիմաց հպարտորեն նկարվող մարդասպան երեխայի դատական հանդեսով:
Յոթ տարի է' շարունակվում է Հրանտի սպանության ամենատարբեր դերակատարների առաջխաղացումը պետական տարբեր կառույցներում:
Յոթ տարի է' պետությունը թև-թևի է մարդասպանների հետ: Դատավարությունը սուտ քուն է մտել, իսկ արդարությունը մահամերձ հոգեվարքում է:
Յոթ տարի է' մենք զուրկ ենք մնացել Հրանտի ժպիտից, ձայնից, հոդվածներից, պայքարներից, մարդկությունից և սրտից…
Շարունակությունը՝ [url=http://civilnet.am/voices-alin-ozinian-smile-of-hrant-dink/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
3285 դիտում
21:49 10-04-2019
Երգի պրեմիերա.. Հովհաննես Բաբախանյան. «Չկա քո սրտից». . ՏԵՍԱՆՅՈՒԹ
1876 դիտում
09:26 31-01-2015
Ես «դեմ» կքվեարկեի ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու առաջարկին. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1021 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1501 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1165 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am