211652_close_icon
views-count3612 դիտում article-date 00:23 20-01-2014

«Գողական հավաք»-ի ժամանակ բերման են ենթարկել 50 մարդու

Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм»-ին հունվարի 18-ի գիշերը լույս 19-ին Ռուսաստանի ՆԳՆ կենտրոնական դաշնային օկրուգի գլխավոր վարչության աշխատակիցները, ՔՀԳՎ-ի հետ համատեղ «Ստրոգինսկայա պոյմա» հյուրանոցում կանխել են «գողական հավաք»: Իրականացված գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել է 50 մարդ: Ձերբակալվածների թվում է եղել 42-ամյա «օրենքով գող» Կոնստանտին Վասիլևը՝ Կոստյա Շռամը, ում ուղեկցել են ոստիկանական բաժանմունք: Պարզվել է, որ Շռամը պետք է հանդիպեր Վկադիմիրովսկի շրջանի «նայողների» հետ, ովքեր եղել էին Մոսկվայում անհետաձգելի հարցեր լուծելու համար: Գործակալության տվյալներով ձերբակալման ժամանակ այնտեղ էեղել նաև Բանգկոկից վերադարձած, «օրենքով գող» Վլադիմիր Օզերսկին՝ Վովա Զյուզան, ում հաջողվել է փաղչել: Վլադիմիրովսկիցիների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև «գողեր» Մուխան և Կոստիլը, ովքեր ևս խուսափել են տհաճություններից: Իրականացված գործողությունների ելնելով ենթադրվում է, որ իրավապահների միջից եղել է տեղեկատվության արտահոսք:

Նմանատիպ նյութեր