ՌԴ-ն 3 «Իսկանդեր» է արձակել Խարկովի ուղղությամբ. կա 1 զոհ, 74 տուժած
ՌԴ-ն այսօր առավոտյան 3 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի Խարկով քաղաքի Օսնովյանսկի շրջանի ուղղությամբ: Հարձակման հետևանքով կա 1 զոհ, 74 տուժած, հայտնում է korrespondent.net-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միակ զոհը՝ 79-ամյա տղամարդը, հարձակման պահին իր բնակարանում է եղել:
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ Խարկովին հարվածները հասցվել են կասետային զինամթերքով բալիստիկ հրթիռներով։ Իրավապահները ստուգման ընթացքում պարզել են, որ հակառակորդի հրթիռները պայթեցվել են օդում՝ ավելի մեծ տարածք և թիրախներ խոցելու նպատակով։
Նշվում է նաև, որ հարձակումը էական նյութական վնաս է պատճառել:
«Հրթիռակոծության հետևանքով վնասվել է ավելի քան 50 բազմաբնակարան շենք և ավելի քան 30 ավտոմեքենա»,- ասել է Խարկովի շրջանային դատախազության ներկայացուցիչը։