Ռայան Գոսլինգը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմում
Lucasfilm ընկերությունը Star Wars Celebration միջոցառման շրջանակում հաստատել է, որ դերասան Ռայան Գոսլինգը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ. աստղային կործանիչ» (Star Wars: Starfighter) ֆիլմում: Այս մասին հայտնում է Variety-ն։
Նոր ֆիլմում իրադարձությունները, ինչպես հայտնել են նախագծի հեղինակները, տեղի կունենան «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը» ֆիլմի իրադարձություններից մոտավորապես հինգ տարի անց։ Նախագծի այլ մանրամասներ գաղտնի են պահվում։
Նախագծի ռեժիսորը Շոն Լևին է, իսկ սցենարը գրելու է Ջոնաթան Թրոփերը. նրանք արդեն միասին աշխատել են «Ադամ նախագիծը» մարտաֆիլմի և «Ապրիր սեփական կյանքով» դրամայի վրա: «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմի արտադրությունը կսկսվի այս աշնանը: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2027 թվականի մայիսի 28-ին՝ «Աստղային պատերազմներ. Սերիա IV. Նոր հույս» ֆիլմի 50-ամյակին։