211652_close_icon
views-count1027 դիտում article-date 19:28 20-03-2023

Սիրիայի ներկայացուցիչները չեն հրավիրվել երկրաշարժից տուժածների օգնության համաժողովին

Եվրամիությունը Սիրիայի ներկայացուցիչներին չի հրավիրել Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժած շրջանների համար միջոցներ հայթայթելու նպատակով կազմակերպած դոնորների կոնֆերանսին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին ասել է ԵՄ ներկայացուցիչը։

«Սիրիայի կառավարության ներկայացուցիչները չեն լինի: Հրավիրված են միակն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»,-ասել է եվրոպացի ներկայացուցիչը։

«Համաժողովի նպատակն է միջազգային դոնորներից հավաքագրել առավելագույն հնարավոր գումարը և այդ միջոցները համակարգված օգտագործել տուժած տարածքների կարիքների համար»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը։

Նախկինում ԶԼՄ-ները քննադատում էին ԵՄ-ին երկրաշարժից տուժած Սիրիային անբավարար օգնության համար, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականության պատճառով, ինչը դժվարացնում է մատակարարումները։

Եվրամիությունը պաշտոնական կապ չունի Սիրիայի ներկայիս կառավարության հետ, որի դեմ պատժամիջոցներ է սահմանել։ ԵՄ-ն միջազգային կազմակերպությունների միջոցով է օգնություն տրամադրում սիրիացի փախստականներին։

Նմանատիպ նյութեր