211652_close_icon
views-count1343 դիտում article-date 14:58 20-01-2014

Տարոն Մարգարյանը մասնակցել է Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու բացման արարողությանը

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Ռիգան եվրոպականմշակութային մայրաքաղաք հռչակելու բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Պատվիրակության անդամներն այնուհետ մասնակցել են Լատվիայի Հանրապետության նախագահի անունից կազմակերպված ընդունելությանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Լատվիայի Հանրապետության նախագահին՝ Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ։ Այցի շրջանակում Երևանյան պատվիրակության անդամները ներկա են գտնվել նաև <<Հրեղեն քանդակների>> աշխարհի առաջնությանը, ինչպես նաև Ռիգա արենայում կազմակերպված <<Ռիգան դարերի և մշակույթի խորքից>> խորագիրը կրող համերգային ծրագրին։

Նմանատիպ նյութեր