211652_close_icon
views-count5101 դիտում article-date 15:45 20-01-2014

Ընտանիքին կործանումից փրկելու խնդիրը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դուք եք

Այսօր՝ հունվարի 20-ին, SHAMSHYAN.com-ին է դիմել Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում բնակվող 6 երեխաների մայ, 43-ամյա Կարինե Մանուկյանը: Մեզ հետ զրույցում վերջինս հայտնեց, որ արդեն 1 ամիս է՝ իր 3 անչափահաս աղջիկների հետ բնակվում է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի վրա գտնվող փոքրիկ ու քարե դար հիշեցնող խրճիթում: Ընտանիքի անդամները բնակվում են առանց էլեկտրականության ու ջրի: Որոշ ժամանակ Կ. Մանուկյանը աշխատել է հացի փռում, ինչը հնարավորություն է տվել նրան բնակվել վարձով: Աշխատանքից զրկվելուց հետո չկարողանալով վճարել տան վարձը՝ հայտնվել են փողոցում, իսկ երեխաները հագուստ, դպրոցական պարագաներ չունենալու պատճառով չեն հաճախում դպրոց: Երեկ ցրտի պատճառով կնոջ առողջությունը կտրուկ վատացել է, և 10-ամյա դուստրը՝ Լուսինեն, մոր առողջական խնդիրները լուծելու նպատակով դիմել է հարևանությամբ ապրող բնակիչներին: Գոնե 1 ընտանիք կարողացել է օգնել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ընտանիքին՝ տրամադրելով սնունդ և հագուստ, ովքեր խնդրեցին չնշել իրենց անունը՝ հայտնելով, որ իրենք իրենց մարդկային քայլն են են արել: SHAMSHYAN.com-ը դիմում է քաղաքացիներին. ովքեր ցանկություն ունեն օգնել այս ընտանիքին, կարող են զանգահարել 096 04 77 47 հեռախոսահամարով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր