132316 դիտում
09:36 17-08-2017
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է աշխարհասփյուռ հայերի օգնությանը. 20-ամյա Էմմայի կյանքը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դուք եք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գյումրի քաղաքի Շիրվանզադե 75 տանը սոցիալապես ծանր պայմաններում բնակվող 3 դստրերով հարուստ Աղաբեկյանների ընտանիքը կանգնած է անելանելի դրության առաջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտանիքի կրտսեր դուստրը՝ 20-ամյա Էմմա Աղաբեկյանը, տառապում է սուր միելոբլաստային լեյկոզով և շտապ վիրահատություն է անհրաժեշտ Գերմանիայում, սակայն ընտանիքն անհրաժեշտ գումար չունի:
Նայելով այս ժպտերես, հմայիչ ու խելացի աչքերով հրաշք հայուհուն՝ ԷՄՄԱՅԻՆ, երբեք չես մտածի, թե ինչ փորձությունների, ինչ դժվարությունների է ենթարկվում: Նրա անհոգ երիտասարդությունը ընդհատվեց, երբ նրա մոտ ախտորոշվեց «ՍՈՒՐ ՄԻԵԼՈԲԼԱՍՏԱՅԻՆ ԼԵՅԿՈԶ M 2 տարբերակ ըստ առանց ցիտոգենետիկ խաթարումների 1 գրոհ»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Էմմայի մայրը՝ տիկին Քնարիկը, ասաց. «Աղջկաս մոտ հիվանդությունը հայտնաբերվել է մարտին, նա այս ընթացքում քիմիոթերապիայի 3 կուրս բուժում է անցել, և 100 տոկոսանոց արդյունք ունեինք, վիճակը շատ լավ էր: Երբ արդեն հետ վերադարձանք, հիվանդությունը կրկնվեց, էլ ավելի բարդացած եկանք նորից Երևան: Երեխան ստացավ բավականին բարձր կուրսով քիմիոթերապիա: Հիմա ստանում է քիմիայից ստացած հետևանքների դեմ բուժում, սակայն վիճակը ծայրահեղ ծանր է: Միակ փրկությունը արտերկրում վիրահատությունն է, սակայն մենք և մեր բարեկամներն այդքան գումար չունենք նրան Գերմանիա տեղափոխելու, քանի որ անհրաժեշտ է մոտ 8000 եվրո:
Մայրը, դիմելով աշխարհասփյուռ հայերին, խնդրեց, որ ով ինչքան կկարողանա, օգնի՝ փրկելու դստեր կյանքը, քանի որ պահը ծայրահեղ է, իսկ փոխանցվող ամեն մի լումա կարող է մեծ նշանակություն ունենալ:
Աղջկան օգնել ցանկացողները կարող են զանգահարել [b]+37493855104, +37477188428[/b] հեռախոսահամարներով՝ Հռիփսիմեին, կամ գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներինմ որոնք բացված են մեծ քույրիկի անվամբ, VTB ԲԱՆԿՈՒՄ (Աղաբեկյան Հռիփսիմե Ավետիքի)
[b]SWIFT: ARMJAM22
[/b]
[b]16013052245300 դրամ
16013052245301 դոլար
16013052245302 Եվրո
16013052245303 ռուբլի[/b]
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+