211652_close_icon
views-count1613 դիտում article-date 15:56 20-01-2014

ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձների հանձնման արարողություն՝ Սիրիայում

Հունվարի 19-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Դամասկոսի հայկական ուսումնական հաստատությունների ղեկավարներին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձներն ու դրամական նվիրատվությունները` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Առնաուտյանը, թեմական և գավառական ժողովների ու միությունների ղեկավարներ, հոգաբարձուների խորհուրդների անդամներ և դպրոցների տնօրեններ: Հանդիսավոր պայմաններում դեսպան Արշակ Փոլադյանն ընթերցեց ՀՀ Նախագահի ուղերձը, ուր, ջերմորեն շնորհավորելով հայկական դպրոցների ուսուցչական կազմի ներկայացուցիչներին ու սաներին, համոզմունք է հայտնվում, որ բարեկամ Սիրիայում մոտ ապագայում կտիրի սպասված խաղաղությունը, կայունությունը և ազգային համերաշխությունը՝ ընդգծելով որ թե՛ Հայաստանը, և թե՛ համայն հայությունը աջակցում են և աջակցելու են սիրիահայերին` վերագտնելու խաղաղություն և պահպանելու իրենց օջախները: Իրենց շնորհակալական ելույթներում Դամասկոսի հայկական դպրոցների ղեկավարներն ու հոգևոր հայրերը բարձր գնահատեցին ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի ջերմ վերաբերմունքն ու հոգատարությունը ծանր օրեր ապրող սիրիահայ գաղութի նկատմամբ և երախտագիտությամբ ընդունեցին ՀՀ Նախագահի կողմից ցուցաբերված դրամական օժանդակությունը:

Նմանատիպ նյութեր