211652_close_icon

ԱՄՆ նախագահի կարծիքով մարիխուանան ալկոհոլից ավելի անվտանգ է

views-count1432 դիտում article-date 20:45 20-01-2014
Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման մարիխուանա օգտագործելու հանդեպ բացասական վերբերմունք ունի, սակայն գտնում է, որ այն ալկոհոլից ավելի անվտանգ է: Նա նման կարծիք է հայտնել New Yorker պարբերականին տված հարցազրույցի ժամանակ: Նա խոստովանել է, որ երիտասարդ տարիքում օգտագործել է մարիխուանա, սակայն դա վատ սովորություն է համարում: Նախագահի խոսքով, մարիխուանան նախկինի պես սոցիալական չարիք չի համարվում: Ըստ նրա, մարդիկ, ովքեր մտածում են, որ մարիխուանայի օրինականացումը կլուծի սոցիալական խնդիրները, ավելի շուտ՝ «ուռճացնում են»:

Նմանատիպ նյութեր