211652_close_icon
views-count1416 դիտում article-date 22:43 20-01-2014

Վաճառքում կեղծ դեղեր կան. տեսանյութ

Անձնագրեր ստուգող սարքի համար կեղծն ու իրականը տարբերելը շատ հեշտ է, բայց հիվանդը նույնն անել չի կարող: Բազմաթիվ կեղծ ու իրական, շատ նման, բայց տարբեր դեղեր տեսած Հակոբ Թոչփյանը հավատացնում է, նույնիսկ անզեն աչքով կարելի է տարբերել կեղծվածն իրականից: Ոչ միայն գույնը, այլ նաեւ շրիֆտը, գրեթե բոլոր կեղծված դեղերի դեպքում տառատեսակները տարբեր են: Թե կանացի խնդիրներ բուժող Դոստինեքսը եւ թե հակամանրէային Ռոցեֆինը փոխել են արդեն ժամկետանց դեղերի պիտակներն ու տուփերը: Տարբեր են նաեւ պիտակի ու դեղի սրվակի վրա նշված սերիական համարները, ինչը հնարավոր չէ իրական դեղերի դեպքում: Իրական դեղատուփերը գունեղ են, փոքր շրիֆտներով ու ճիշտ սերիական համարներով: Կեղծ դեղերը շուտով դեղատներից կհավաքվեն ու կոչնչացվեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր