2201 դիտում
09:39 21-01-2014
Իրանական ընկերությունը դիմել է դատարան «Նաիրիտ»–ը սնանկ ճանաչելու պահանջով. 168 ժամ
«168 ժամ»-ը գրում է. «Իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD»–ի ընկերությունն անցած տարի նոյեմբերի 19-ին դիմել է դատարան «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով։ Գործը քննում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը։ Այս անգամ իրանական ընկերությունն օֆշորային չէ, այն գրանցված է Իրանի Թավրիզ քաղաքի Ազատի փողոցում (համենայն դեպս ըստ datalex.am կայքում առկա տեղեկությունների)։
Դատարանում իրանական ընկերության շահերը ներկայացնող Վրեժ Խաչիկյանը մեր թղթակցին ասել է, որ «Նաիրիտի» ներկայացուցիչները փաստաթղթեր են պահանջել «SandbadTir INTL Transport Co.LTD»–ի գործունեության վերաբերյալ, հավաստիանալու համար, որ այն գործող է։ Դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 24-ին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4698 դիտում
08:52 27-03-2018
Բանկը դատավորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Ժողովուրդ»
2542 դիտում
09:59 27-09-2014
«Արմավիա ավիաընկերություն»-ը սնանկ ճանաչելու համար «Միկա Լիմիթեդ»-ը դատարան է դիմել. Ժողովուրդ
Այս բաժնից
1051 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1531 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1189 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am