4701 դիտում
08:52 27-03-2018
Բանկը դատավորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանին սնանկ ճանաչելու պահանջով օրերս դատարան է դիմել «Արարատ բանկ» ԲԲԸ-ն: Ուզունյանը բանկից մոտ 5 մլն դրամ վարկ է վերցրել, չի կարողացել վճարել գումարը:
Ուզունյանի անունը հանրությանը հայտնի է հոկտեմբերի 27-ի գործով. ժամանակին հենց նրան էր վիճակված այդ դաժան փորձությունը: Ու հիմա, փաստորեն, հայտնի դատավորը լուրջ խնդրի առաջ է կանգնած: Հետաքրքիրն այն է, սակայն, որ բանկը ցանկանում է Ուզունյանին սնանկ ճանաչել այն դեպքում, երբ նա հայտարարագրել է 3 մլն դրամ, նաև բազմաթիվ անշարժ գույք, որի մի մասը ձեռք է բերել 2016 թվականին:
«Ժողովուրդ»-ին նաև հայտնի դարձավ, որ հայաստանյան աևւտրային մեկ այլ բանկ էլ սնանկ ճանաչելու պահանջով դատական հայց է ներկայացրել մեկ այլ դատավորի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի դեմ. նա էլ իր հերթին է 5 մլն դրամ վարկ վերցրել:
Թեև «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մելքումյանն ասել է, որ ինքն արդեն ամբողջությամբ վճարել է գումարը: Իսկ Ուզունյանից մեկնաբանություններ ստանալու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2201 դիտում
09:39 21-01-2014
Իրանական ընկերությունը դիմել է դատարան «Նաիրիտ»–ը սնանկ ճանաչելու պահանջով. 168 ժամ
2542 դիտում
09:59 27-09-2014
«Արմավիա ավիաընկերություն»-ը սնանկ ճանաչելու համար «Միկա Լիմիթեդ»-ը դատարան է դիմել. Ժողովուրդ
10753 դիտում
10:47 24-03-2017
Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության դեմ հայց է ներկայացվել՝ սնանկ ճանաչելու պահանջով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»