3447 դիտում
09:40 21-01-2014
«Մասիս տոբակո» ՍՊԸ-ում կրքերը թեժանում են. աշխատակիցները գործադուլի են պատրաստվում. Հրապարակ
«Հրապարակ»-ը գրում է. «Մասիս տոբակո» ՍՊԸ-ում կրքերը թեժանում են։ Աշխատակիցները դժգոհում են, որ արտաժամ աշխատանքի դիմաց նախատեսված աշխատավարձն ուշացնում են։ «Մեր աշխատանքային պայմանագրում նշված է, որ պետք է աշխատենք 8 ժամ, բայց վերջին շրջանում աշխատում ենք 12 ժամ, այն պայմանով, որ արտաժամ աշխատելու դիմաց պետք է հավելյալ վճարեն»,-թերթի թղթակցին ասել է ընկերության աշխատակիցը՝ հավելելով, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների արտաժամի համար նախատեսված գումարը դեռ չեն ստացել։
«Մեր համբերության բաժակը չէր լցվի, եթե արտադրամասի տարածքը 5 րոպե շուտ լքելու դեպքում մեր հիմնական աշխատավարձից զգալի տոկոսներ չպահեին։ Մենք արտադրամասից 5 րոպե շուտ ենք դուրս գալիս, քանի որ հանդերձասրահ հասնելու համար ամենաքիչը 10 րոպե է պահանջվում»,-գրում է թերթը։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1045 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1525 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1174 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am