211652_close_icon
views-count8571 դիտում article-date 14:17 24-02-2014

Ազգային Ժողովում «ժուչոկների» և տեսախցիկների շուրջ կրքերը թեժանում են. «Իմ ժուչոկը քո ժուչոկին վնաս չէ». ֆոտոռեպորտաժ

Այսօր ՀՀ Ազգային ժողովում քառօրյա նիստերի օրակարգի հաստատման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ խորհրդարանում տեսախցիկների տեղադրման գործընթացին: Դիմելով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ Ա. Մանուկյանը նշեց, որ ԱԺ-ի ՀԱԿ խմբակցության աշխատասենյակներում լարեր են անցկացվում և տեսախցիկներ տեղադրվում: «Շուրջ 1 շաբաթ է՝ միջանցքներում և աշխատասենյակներում տեսախցիկաֆիկացիա է կատարվում: Ինչի՞ համար է այդ ամենը: Հանե՛ք իմ տեսախցիկը, և ես Ձեզ կասեմ, թե ուր եմ գնում և ինչ եմ անում»,-ասաց Ա. Մանուկյանը: Ի պատասխան, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կա դրա անհրաժեշտությունը և այդ ամենն արվում է ԱԺ-ոիմ անվտանգությունն ապահովելու համար: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+

Նմանատիպ նյութեր