211652_close_icon
views-count1342 դիտում article-date 10:29 21-01-2014

ՄԱԿ-ը չեղյալ է հայտարարել «Ժնև-2»-ին մասնակցելու Իրանին ուղարկած հրավերքը

ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին հայտարարել է, որ ՄԱԿ-ը չեղյալ է հայտարարել Ժնև-2 համաժողովին մասնակցելու վերաբերյալ Իրանին ուղարկված հրավերքը: «Մենք հուսով ենք, որ այսօրվա իմ հայտարարություններից հետո կողմերը կկարողանան ուշադրությունը սևեռել կարևորագույն խնդրի՝ Սիրիայի ժողովրդի տանջանքները դադարեցնելու վրա»,-ընդգծել է նա: Նեսիրկին խիստ քննադատության է ենթարկել Թեհրանին՝ վերջինիս կողմից Սիրիայի անցումային կառավարությանն աջակցելու առաջարկը մերժելու համար: Համաժողովին Իրանի մասնակցությունը չեղյալ հայտարարելու որոշումը ողջունվել է նաև Վաշինգտոնի կողմից:

Նմանատիպ նյութեր