211652_close_icon
views-count11892 դիտում article-date 21:52 10-02-2017

Լեգենդար գեներալ Կոմանդոսը մերժել է Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի 90-ամյակին մասնակցելու հրավերքը․ Ես եղել եմ Ղարաբաղում

Հայ ռազմական գործիչ, ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համակայկական հասարակական հայրենասիրական կազմակերպության ղեկավար Արկադի Տեր-Թադևոսյանը հրաժարվել է մասնակցել Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի 90-ամյակի տոնակատարությանը՝ հաշվի առնելով բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու մասին Մինսկի որոշումը։ Իր ֆեյսբուքյան էջում Կոմանդոսը հրապարակել Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի հրավերքը ու իր պատասխանը։ «Հարգելի Իվան Վասիլիի, շնորհակալ եմ Ձեզ հրավերքի համար, բայց հաշվի առնելով, որ ես եղել եմ Ղարաբաղում, ես չեմ կարողանա մասնակցել Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի ստեղծման 90-ամյակին»,- ասվում է գեներալ մայոր Արկադի Տեր –Թադևոսյանի պատասխանում։

Նմանատիպ նյութեր