211652_close_icon
views-count2146 դիտում article-date 10:36 21-01-2014

ՄՄ–ին անդամակցելն էլ չփրկեց հայ խոպանչիներին. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.«Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը երեկ տեղեկացրել էր, որ այս տարեսկզբից Ռուսաստանի Դաշնության առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ սույն կարգը պայմանավորված է Ռուսաստանում ուժի մեջ մտած «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխություններով։ «Դա նշանակում է, որ այլ պետությունների քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլևս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը և անմիջապես հետ վերադառնալ, ինչպես դա անում էին նախկինում։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ վերոհիշյալ կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով», տեղեկացրել է Միգրացիոն պետական ծառայությունը»։

Նմանատիպ նյութեր