39232 դիտում
10:47 26-10-2018
Հայ խոպանչիներին համատարած դեպորտ են անում Ռուսաստանից․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատմում է հայ-ռուսական ավելի լավացած հարաբերությունների մասին, ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեջ գտնվող հայերը, այսպես ասած, խոպանչիները, հայտնվել են անելանելի վիճակում:
Նրանք ոչ միայն չեն զգում հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան, այլ՝ ճիշտ հակառակը: Նրանց վրա վերահսկողությունը քառապատկվել է, և բազմաթիվ դեպքեր կան, որոնց զրկել են երկիր մուտք գործելուց և ուղարկել Հայաստան:
Աշխատանքից զրկված հերթական խումբը, որը ճանապարհներ է փնտրում՝ կրկին Ռուսաստան վերադառնալու, «Իրավունքին» տեղեկացրեց, որ ՌԴ ոստիկանությունը, մեղմ ասած, հայ խոպանչիների հետևից է ընկել. «Առիթ են փնտրում, որ դեպորտ անեն»:
Իսկ ՌԴ մուտքի արգելք տրվում է առնվազն 5 տարով, այսինքն՝ հինգ տարի տվյալ անձը ու իր ընտանիքը զրկվում են միակ ապրուստի միջոցից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2146 դիտում
10:36 21-01-2014
ՄՄ–ին անդամակցելն էլ չփրկեց հայ խոպանչիներին. ՉԻ
1856 դիտում
09:41 04-03-2014
Լոռու մարզում գյուղապետ են ուզում դառնալ նույնիսկ «դեպորտ արված խոպանչիները». Հրապարակ
2522 դիտում
09:44 26-07-2016
Խոպանչիներին հարկելու համար արվող հետևողական քայլերը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»