211652_close_icon
views-count1329 դիտում article-date 10:42 21-01-2014

ԵՄ-ը իր երախտագիտությունն է հայտնել Իրանին և վերացրել նրա դեմ գործող մի շարք պատժամիջոցներ

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները չեղյալ են հայտարարել մի շարք պատժամիջոցների կիրառումը, որոնք գործում էին Իրանի դեմ: Մասնավորապես ԵՄ-ը դադարեցրել է իրանական նավթարդյունաբերական ապրանքների փոխադրման, ոսկու առևտրի, ինչպես նաև Իրանից ֆինանսական գործարքների վրա դրված արգելքը: Ինչպես տեղեկացրել է ԵՄ Արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, պատժամիջոցները չեն գործի առաջիկա 6 ամիսների ընթացքում: Միացյալ Նահանգները նույնպես իր գոհունակությունն է հայտնել Իրանի կողմից մինչև 20%-անոց ուրանի հասրտացման գործընթացը դադարեցնելու կապակցությամբ: Վերջինս մեղմել է որոշ պատժամիջոցների կիրառումը: Բացի այդ, Իրանը կարող է ստանալ օտարեկրյա բանկերում սառեցված 4,2 մլրդ դոլարը: Հիշեցնենք, որ նախօրեին Իրանը հայտարարեց մինչև 20%-անոց ուրանի հասրտացման գործընթացը դադարեցնելու մասին:

Նմանատիպ նյութեր