1802 դիտում
11:32 21-01-2014
Հնդկաստանն արձակել է հերթական բալիստիկ հրթիռը
Հնդկաստանը հունվարի 20-ին արձանագրել է բալիստիկ հրթիռի հերթական հաջող արձակումը։ Այս անգամ փորձնական մեկնարկ է տրվել միջին հեռահարության Ագնի 4 բալիստիկ հրթիռին։ Ինչպես հաղորդում է հնդկական The Hindu լրատվակայքը, այս մասին հաղորդել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։
Ընդհանուր առմամբ, սա Ագնի 4 բալիստիկ հրթիռի երրորդ հաջող արձակումն էր։ Այս հրթիռի թռիչքի հեռավորությունը 4 000 կմ է, այն օժտված է լազերային նավիգացիոն համակարգով։ Ագնի 4-ը դասվում է միջին հեռահարության բալիստիկ հրթիռների շարքին և ըստ իր դասի՝ փոքր հեռահարության և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների միջև է։
Հատկանշական է նաև, որ հրթիռի մարտագլխիկը, որը կարող է կրել նաև միջուկային մարտական մաս, ջերմամեկուսացված է, ինչի արդյունքում կարող է անխափան մնալ Ցելսիուսի սանդղակով մինչև 3 000 աստիճան ջերմության դեպքում։
Նշենք, որ Ագնի 4 հրթիռի առաջին հաջող փորձարկումն արձանագրվել է 2011-ի նոյեմբերին, երկրորդը՝ 2012-ի սեպտեմբերին։ Հավելենք նաև, որ վերջին շրջանում Հնդկաստանը գրեթե յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ հայտարարում է տարբեր դասի բալիստիկ հրթիռների հերթական հաջող արձակման մասին։ Այդ հրթիռների թվին են պատկանում փոքր և միջին հեռահարության Ագնի 1, 2, 3, 4 և 5 հրթիռները։
Աղբյուրը` [url=http://razm.info/29622]Razm.info[/url]
Նմանատիպ նյութեր
3203 դիտում
10:17 13-02-2017
Հյուսիսային Կորեան հայտնել է հերթական բալիստիկ հրթիռը հաջողությամբ փորձարկելու մասին
6804 դիտում
12:50 01-11-2014
Ռուսները հաջողությամբ փորձարկել են Тополь-М միջցամաքային բալիստիկ հրթիռը
3218 դիտում
16:41 12-12-2015
Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է «Синева» միջցամաքային բալիստիկ հրթիռը
Այս բաժնից
1117 դիտում
23:26 09-01-2025
ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ հայաստանյան օրինագծի մասին
1006 դիտում
21:57 09-01-2025
Էլ Սալվադորում երկրաշարժ է տեղի ունեցել
955 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում