211652_close_icon
views-count1319 դիտում article-date 12:43 21-01-2014

Միջմոլորակային «Ռոզետտա» կայանը երկար ընդմիջումից հետո առաջին ազդանշանն է ուղարկել Երկիր

Եվրոպական տիեզերական գործակալությունն առաջին ազդանշանն է ստացել «Ռոզետտա» ավտոմատ միջմոլորակային կայանի սարքից: 2011 թվականից այն գտնվում էր պասիվ ռեժիմում: Տիեզերքից ազդանշանն Երկիր հասել է 1 ժամվա ընթացքում, որն ավելի երկար է, քան սպասվում էր: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Ազդանշանը փոխանցվել է «Ռոզետտա»-ում տեղադրված համակարգչից՝ ավտոմատ ռեժիմով: Դրանից առաջ հունվարի 20-ին նախորդել է ակտիվանալու հրամանը, որը տվել է սարքի էլեկտրոնային կվարցային ժամացույցը:

Նմանատիպ նյութեր