Չինաստանի նախագահը երկար ընդմիջումից հետո այցելել է Իրան
10-ից ավելի տարվա ընդմիջումից հետո Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ժամանել է Թեհրան, հաղորդում է BBC-ն:
Չինաստանի նախագահի այցը գործնական բնույթ է կրում և կարճ կտևի: Քննարկվելու են երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:
Նշենք, որ Չինաստանը միլիարդավոր դոլարների նավթ է գնում Իրանից և համարվում է Իսլամական Հանրապետության խոշորագույն առևտրային գործընկերը:
Չինաստանի առաջնորդի այցը դիտարկվում է որպես տարածաշրջանում Չինաստանի ազդեցության ընդլայման ծրագրի մի մաս: Ցզինպինը Կահիրեում Արաբական լիգայի պետությունների գլխավոչ շտաբում իր ելույթի ժամանակ խոստացել էր, որ իր երկիրը չի օգտագործելու իր աճող տնտեսական ազդեցությունը՝ տարածաշրջանի երկրների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար: