211652_close_icon
views-count1185 դիտում article-date 13:04 21-01-2014

Իսրայելի վարչապետն Իրանի նախագահի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կանադական CTV news-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ, եթե վերջինս ճանաչի Իսրայելը՝ որպես պետություն: «Եթե Ռուհանին հայտարարի, որ մենք՝ Իրանը, ճանաչում ենք Իսրայելի պետությունը, որ մենք՝ Իրանը, պատրաստ է խաղաղություն կնքել Իսրայելի հետ, և որ Իսրայելն այստեղ ընդմիշտ է մնալու, ես պատրաստ կլինեմ հանդիպել նրա հետ Դավոսում կամ այլ տեղ, որտեղ որ կցանկանա Իրանի նախագահը»,-հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Նմանատիպ նյութեր