211652_close_icon
views-count889 դիտում article-date 21:27 02-05-2023

Երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակը․ Կոնջորյանի պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունը Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Այս մասին տեղեկացրել է Կոնջորյանն իր ֆեյբուքյան գրառմամբ։

«Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնել տիկին Դիմիտրուին, 2023 թվականի ապրիլի 6-ին Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի կապակցությամբ, որը դատապարտում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը»,- գրել է Կոնջորյանը:

Նա նշել է, որ քննարկել են միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների համակարգված աշխատանքը: «Երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակը` լավագույնս օգտագործելով երկու երկրների պոտենցիալը` կրթության, տուրիզմի, տնտեսության և այլ ոլորտներում»,- եզրափակել է իշխանական պմբակցության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր