211652_close_icon
views-count1077 դիտում article-date 13:28 21-01-2014

Կիևի անկարգությունների ընթացքում 30 լրագրող է տուժել

Կիևի կենտրոնում ընդդիմադիր ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցող լայնամաշտաբ անկարգությունների ընթացքում արդեն 30 լրագրող է տուժել: Տուժածների թվում է РЕН ТВ հեռուստաալիքի թղթակից Ստանիսլավ Գրիգորևը: Նա վնասվածք է ստացել ռեպորտաժ պատրաստելու ընթացքում արձակած լուսաձայնային նռնակի պայթյունից: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում: Այս մասին հաղորդվել է հեռուստաընկերության Facebook-ի պաշտոնական էջում: Հիշեցնենք, որ հունվարի 19-ից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում բախումներ են տեղի ունենում ընդիմադիր ցուցարարների և իրավապահների միջև:

Նմանատիպ նյութեր