6053 դիտում
14:06 21-01-2014
Պարզվել է երեկ Կիևյան փողոցում շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորների ինքնությունը
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 20-ին, Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորների և ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի Հերացի փողոցի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Մանասյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 09 ԼՕ 500 համարանիշի, Կոտայքի մարզի Քասաղ գյուղի բնակիչ, 53-ամյա Սեփան Դավթյանի վարած Գազ 32 213 մակնիշի 2079 Տ համարանիշի և Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 57-ամյա Վիգեն Հովհաննիսյանի վարած Գազ 32 213 3328 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Հ. Մանասյանը և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Գայանե Բաբայանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Նշված կենտրոն են տեղափոխվել նաև ГАЗель-ի ուղևորներ՝ 28-ամյա Մարիամ Սահակյանը, 24-ամյա Հրանտ Ալիխանյանը, իսկ մյուս ուղևորներ՝ Կոտայքի մարզի Քասաղ գյուղի բնակիչներ, 7-ամյա Անժելա Դավթյանն ու 2-ամյա Ստեփան Դավթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանն ու հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, [url=https://shamshyan.com/hy/article/140120231930/]շղթայական ավտովթարը տեղի էր ունեցել երեկ՝ հունվարի 20-ին[/url]՝ ժամը 21:00-ի սահմաններում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+