211652_close_icon
views-count1455 դիտում article-date 14:25 21-01-2014

Սոչիում Օլիմպիական խաղերի իրավիճակի վերահսկման համար ԱՄՆ-ը 2 ռազմանավ է տրամադրել. Պենտագոն

ԱՄՆ 2 ռազմանավեր արդեն ժամանել են Սև ծովի տարածք: Դրանք կարող են ՌԴ-ին օգնել, եթե Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում արտակարգ իրադրությունններ տեղի ունենան: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի խոսքերի համձայն, ԱՄՆ-ն իր լիարժեք աջակցությունն է ցուցաբերում Ռուսաստանին Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին անվտանգության ոլորտում անցկացվող աշխատանքների գործում: ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը կցուցաբերի նաև ռազմաօդային աջակցություն:

Նմանատիպ նյութեր