1473 դիտում
15:17 21-01-2014
Նորավանքի Մագելի հայտնի քարանձավը ոչնչացման վտանգի առաջ է կանգնած
Ուշադրություն. Վայոց ձորի մարզի Նորավանքի կիրճում գտնվող Մագելի հայտնի քարանձավը հերթական անգամ հայտնվել է լուրջ վտանգի առջեւ: Քարանձավը հանձնվում է վարձակալության զբոսաշրջություն զարգացնելու նպատակով: Քարանձավը հարուստ է ՀՀ Կարմիր գրքում գրանցված ձեռքաթևավորների (չղջիկների) տեսակներով: Ահազանգը բարձրացրել են գիտնականները և բնապահպանները, որոնք վերջին տարիների ընթացքում փորձում են պահպանել քարանձավը պետական մարմինների և գործիչների անգրագետ գործողություններից եւ զբոսաշրջությունից:
Խնդիրը կներկայացնեն «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրեր ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը, ձեռքաթևավորների մասնագետ, պրոֆեսոր Էդուարդ Յավրույանը և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Սևակ Բալոյանը: Մամուլի ասուլիսը տեղի կունենա հունվարի 22-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):
Նմանատիպ նյութեր
862 դիտում
15:00 28-10-2024
ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման սպառնալիքի առաջ. ԱԳ փոխնախարար
1276 դիտում
11:38 06-05-2014
«Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի մրցութային հանձնաժողովի նիստի վերաբերյալ. ՄՆ
4814 դիտում
22:36 20-12-2016
Խեցիների քարանձավը ծածկված է մոտ 4,6 մլն խեցիներից հավաքված խճանկարներով․ հետաքրքիր փաստեր
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին