211652_close_icon
views-count1396 դիտում article-date 16:43 21-01-2014

«Ալ-Քաիդա»-ն Սիրիայի համաժողովը ձախողելու նպատակով հունվարի 22-24-ին ահաբեկչություններ է նախապատրաստում Թուրքիայում

Թուրքիայի հատուկ ծառայությունները տեղեկություն են տարածել այն մասին, որ «Ալ-Քաիդա»-ին հարող «Իրաքի և Շամայի իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորումը հունվարի 22-ին, 23-ին և 24-ին պատրաստվում է ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայի մի շարք քաղաքներում: Հաղորդվում է, որ ահաբեկչությունների միջոցով խմբավորումը փորձում է խոչընդոտել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրե քաղաքում գումարվող համաժողովի անցկացմանը:

Նմանատիպ նյութեր