211652_close_icon
views-count1567 դիտում article-date 16:17 08-06-2022

«Ալ Քաիդա»-ն սպառնում է ահաբեկչություններ կազմակերպել Հնդկաստանում

«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է ահաբեկչություններ իրականացնել Հնդկաստանում այն բանից հետո, երբ այդ երկրի կառավարող կուսակցության նախկին ներկայացուցիչ Նիփուր Շարման Մուհամեդ մարգարեի մասին բացասական արտահայտություններ է արել, տեղեկացնում է Ria Novosti-ն։

Մասնավորապես, խմբավորումը սպառնացել է մահապարտների մասնակցությամբ ահաբեկչություններ կազմակերպել Դելիում, Մումբայում,  Ութար-Փրադեշում և Հուջարաթում»,-հաղորդել է հնդկական Zee News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ահաբեկիչների հայտարարությունը:

Հեռուստատեսային սկանդալից հետո Շարման ազատվել է պաշտոնից, ինչպես նաև զրկվել կուսակցության անդամակցությունից:

Նախօրեին Դելիի ոստիկանությունը պահպանության տակ է վերցրել Շարմային ու նրա ընտանիքին։ Իր հերթին Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Շարմայի նկատմամբ և նրան հունիսի 22-ին քննիչի մոտ կանչել ցուցմունքներ տալու համար։

Նմանատիպ նյութեր