4606 դիտում
22:22 21-01-2014
Պատկերացնո՞ւմ ես՝ ես մեռնեմ. Արմենի վերջին ժամերի մասին պատմում է նրա ծառայակիցը.news.am
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը կարծես կանխազգացել է իր մահը: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում պատմեց դեպքի օրը Արմեն Հովհաննիսյանի հետ դիրքերում գտնվող զինծառայող, շարքային Նորայր Մկրտչյանը, հայտնում է [url=http://news.am/arm/news/190320.html]News.am[/url]-ը:
«Այդ օրը առավոտյան Արմենի հետ խոսում էինք, ասաց պատկերացնում ես` ես մեռնեմ, ծնողներս ինչ վիճակի մեջ կլինեն, ես էլ ասեցի` Աստված չանի, տենց բաներ մի խոսա»,-պատմեց Նորայր Մկրտչյանը:
Նրա խոսքով` վերջին օրերին Արմեն Հովհաննիսյանը անընդհատ ասում էր, որ ընդամենը 5 ամիս է մնացել ծառայության ավարտին. «Պատկերացնո՞ւմ ես՝ 5 ամիս, հլը բերանով ասա՝ 5 ամիս»:
Նորայր Մկրտչյանը պատմեց, որ Արմենն աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և բարձր պատասխանատվությամբ:
Նորայրը պատմեց ողբերգության օրվա մանրամասները. Առաջին կրակոցն անցել է նրանց գլխավերեւով, Արմեն վազելով մտել է կացարան, զեկուցել դիրքի ավագին, վերադարձել ու հրահանգել՝ համար 1 պատրատություն։ Դրանից հետո 10-15 րոպե ոչինչ տեղի չի ունենում։ Արմենը գնում է տարածքը ստուգելու։ Վերադառնում է, ասում՝ «նորմալ ա, տղերք ջան, գնամ դիտակետից դիտարկում անեմ, այդ պահին կրակոց է լսվում նրա ուղղությամբ»։
Հոդվածն ամբողջությամբ` [url=http://news.am/arm/news/190320.html]News.am[/url]-ում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6938 դիտում
14:24 17-07-2022
Արմենը ձերբակալվել էր ՌԴ-ի «դաբրոյով», բայց ՌԴ ԱԳՆ-ին հետաքրքիր չեն Արմենի և նրա նման մարդիկ. Գագիկ Համբարյան
57008 դիտում
10:43 08-12-2017
Պատկերացնո՞ւմ եք, հայ աղքատները կարագ էլ են ուտում, նույնիսկ՝ միս. «Հայկական ժամանակ»
1446 դիտում
10:47 18-06-2020
Պատկերացնո՞ւմ եք, որ Բեռնար Ռիեն ժանտախտի ժամանակ ասեր, որ ծառայում է ժողովրդին․ «Առավոտ»
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը