211652_close_icon

Սամվել Բալասանյանը դիմել է Գյումրիի քաղաքացիներին

views-count1669 դիտում article-date 17:31 22-01-2014
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է արել, որում ասված է. «Սիրելի գյումրեցիներ Ընտրված օրվանից ամեն ինչ արել եմ և շարունակելու եմ անել, որ Գյումրին նմանվի մեր երազանքների քաղաքին: Աղբահանություն, փողոցային լուսավորություն, ճանապարհաշինություն, օգնություն՝ կարիքավոր ընտանիքներին, կանգառների բարեկարգում՝ այս ամենը պահանջում է լարված ու ամենօրյա աշխատանք: Վստահեցնում եմ Ձեզ , որ որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր, բայց պատվաբեր առաքելությունից: Ես մնալու եմ Գյումրիում և շարունակելու եմ Ձեզ հետ միասին շենացնել մեր քաղաքը: Հարգանքով՝ Ձեր քաղաքապետ Սամվել Բալասանյան»

Նմանատիպ նյութեր